Ժողովրդական արվեստի թանգարան

   Այս անգամ էլ մենք դասարանով գնացել էինք ժողովրդական արվեստի թանգարան։ Առաջինը այցելեցինք փայտե քանդակների սրահ, որտեղ տեսանք երկու տեսակի աղաման, որոնք հիշեցնում էին նավակ, բայց մեզ ասացին, որ դրանք ծիտիկի և կնոջ տեսք ունեցող աղամաններ են։ Փայտե մատուցարաններ նախատեսված սուրճ մատուցելու համար, փայտե նախշազարդեր տեսնելուց հետո միանգամից տեղափոխվեցինք մետաղյա քանդակների սրահ, որտեղ ևս մեզ սպասում էին չկրկնվող և զարմանալի զարդեր, տարաներ, գոտիներ և այլ շլացնող գործեր։ Այնուհետև շարունակեցինք դեպի գորգերի սրահ, որտեղ կային աշխարհի բոլոր գույները, ինչպես են գործվում գորգերը, հնագույն կտորները հագուստի՝ տարազի տեսքով և ստանում գեղեցիկ արվեստի գլուխգործոց։

    Շատ գեղեցիկ, ինֆորմացիայով հարուստ, ուրախ և անմոռանալի ճամփորդություն իմ և իմ դասընկերների համար։