English homework

Անծանոթ բառեր

bark-հաչալ

bite-կծել

one day-մի օր

it’s great-հրաշալի է

ski-դահուկներով սահել

to have a lot of fun-զվարճանալ

see-տեսնել

begin-սկսել

to be afraid of-վախենալ

proverb-ասացվածք

Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ։

Hello my friend, don`t to be afraid, it is a dog and he is a very small.

Nora let`s begin play with ball in the yard with my friends.

I see TV with my family.

I have lot of fun with my sister.

I like to ski with my friends in the skating rink.

Alex it`s great to ride a bike:

One day I go to school and see ten dogs.

My sister bite me with her small teeth.

My friend have a dog, and his dog to bark.

2. Կարդացեք և նույն հնչողությամբ բառերը միացրեք իրար՝ օրինակ՝ day-may

How-now, park-bark, my-hi, go-know, -see-me, like bike.

Ալարկոտ դդումի արկածները

Լինում է, չի լինում, մի դդում է լինում։ Նա շատ ալարկոտ է լինում, նույնիսկ ալարում է գնալ պետքարան, կամ էլ գնալ ջուր խմելու, երբ շատ ծարավ է լինում։ Մի օր անծանոթ մի մարդ եկավ և ուզեց վերցնել դդմին, բայց դդումը մի քիչ ալարելով փախավ և մտավ մի ուրիշ տուն։ Այդ տանը նա դարձավ ավելի ալարկոտ և մարդիկ ուզեցին նրան ուտել, բայց այս անգամ նա ալարեց և չփախավ ու նրան կերան։ Երբ դա իմացան նրա ծնողները, որոնք նույնպես ալրկոտ էին, անմիջապես դարձան աշխատասեր, սկսեցին օգնել մյուս դդումներին մարզվել և աշխատասեր լինել։

Ճամփորդություն դեպի տեխնո-պարկ

Այսօր մենք դասարանով գնացել էինք տեխնո -պարկ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Երբ մտանք՝ անմիջապես տեսանք, թե ոնց է մի մարդ սարքում սուրճ և թեյ պատրաստող սարք։ Իսկ հետո ընտրեցինք մի խաղ, գծագրեցինք և պատրաստեցինք, երբ հասանք դպրոց, դաս արեցինք և վերջում խաղացինք մեր պատրաստած խաղով։

Qr code

Այսօր ընկեր Դավիթը մեզ սովորեցրեց թե նչ է qr code։ մենք իմացանք, որ ամենա մեծ նիշ qr code-ի 40․000։

Իմացանք, որ երբ չկար qr code կար shtrix code, մենք շատ բաներ իմցանք շա՜տ շա՜տ։ Դե ինչ լավն էր։

Սուրբ Ծննդյան հեքիաթներ . Պաուլո Կոելիո «Սրինգ նվագող աղջիկը»

Կար մի աղջիկ:

Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Կախարդական ճամպրուկը ներկայացում

Այսօր ես իմ դասարանի հետ գնացել էի դիտելու Կախարդական ճամպրուկ ներկայացումը։ Սկզբում մենք մի քիչ սպասեցինք, և մեր դիմաց դուրս եկան հերոսները։ Սկզբում  մեզ պատմեցին, որ մի աշխարհ կար, որի մեջ կար  դպրոց, հիմա կհարցնեք՝  ովքե՞ր էին այնտեղ սովորում՝ ես էլ կասեմ՝ էլֆերը։ Լավ եկեք ծանոթացնեմ դերասանների հետ՝ էլֆերից կային երկու աղջիկ և մեկ տղա։ Աղջիկներից մեկի անունը Բելա էր, իսկ միուսի անունը Էլա, տղայի անունը Պեպե էր։ Բելան խաբարբզիկ էր, իսկ Էլան շատախոս, հա մոռացա՝  Պեպեն մի քիչ դմբո էր, դժգոհում էր և չեր անում իր տնայինները։ Կային երեք ուսուցիչ, և իհարկե փոխտնօրենը, տնօրենն էլ Ձմեռ պապն էր։ Մի օր գալիս է ուսուցիչը, բարևում և սկսում էն դաս անել, երբ դասը ավարտվեց զնգաց զանգը, Բելան վախեցավ, ուսուցիչը հարցրեց Բելային, ինչու՞ ես վախենում, -Բելան ասաց, — դա Պեպեի պատճառով է, Պեպեն պատասխանեց,- դե ես մի պայթուցիկ էի դրել քիմիայի դասին ,մեկ էլ բում։Գալիս է մյուս ուսուցիչը, խոսում- ասում են, մեկ էլ կեսից քնում է ուսուցիչը , Պեպեն ասում է,-  ես մի բան մտածեցի՝  կարող ենք վերցնել ուսուցչի կախարդական փայտիկը և էնպես անել, որ Բելան էլ չվախենա, վերցնում են փայտիկը և փորձում, բայց ոչ մի բան չի լինում, գալիս է հաջորդ դասը, գալիս է ուսուցիչը, նրանք դաս են անում, հա նաև մի բան ասեմ ՝ այդ ուսուցիչը ուներ մի ճամպրուկ, որի մեջ կար շատ կաղարդական իրեր, լավ շարունակենք՝ ուսուցչին կանչեց փոխտնօրենը և ասաց,- կներեք, որ խանգարեցի ձեր դասը, բայց մի կարևոր բան կա, որի հարցում դուք ինձ պետք է օգնեք, ուսուցիչը ասաց,- այո՛ իհարկե, ի՞նչ է եղել պատասխատեց փոխտնօրենը,- ինձ գրել են, որ հանձնում են թոշակի, որ խնդրեմ դու կարող ես քո ճամպրուկից տալ ինձ մի թուրմ, որը ես խմեմ և դառնամ ջահել, այո իհարկե,- պատասխանեց ուսուցիչը և գնացին ճամպրուկի ետևից, երբ հասան դասարան՝ այնտեղ չկար ո՛չ ճամպրուկ, ո՛չ էլ երեխաներ։ Հիմա կասեմ, թե ինչ է պատահել մի քանի րոպե առաջ, վա՜յ աղջիկներ տեսեք ուսուցչի ճամպրուկը, եկեք բացենք և տեսնենք, թե ինչ կա մեջը, համել կտեսնենք թե այնտեղ կա մի թուրմ, որը Բելային  չի թողնի վախետալ, երբ նրանք բացեցին ճամպրուկը՝ այնտեղ շատ իրեր կային, բայց կողքով անցնում էր մի ուսուցիչ, որը տեսավ, որ դուռը փակ է և ուզեց մտնի, բայց դուռ փակ էր։ Հետ եկավ մյուս ուսուցիչը և բացեց դուռը՝ այնտեղ բան չկար, բացի մի քանի հատ կոնֆետից, այդ կոնֆետները ընկել էին ճամպրուկից, և նրանք միանգամից կերան բոլոր կոնֆետները և սկսեցին անդադար պարել, ահա թե ինչ եղավ այդ ժամանակ։ Նրանք գտան Էլային,Պեպեյին և ճամպրուկը բայց Բելային այդպես էլ չգտան։ Բելան հասկացավ իր սխալը և ամեն ինչ խոստովանեց։ Հետո նրանք կանչեցին Ձմեռ պապին և նրա հետ բոլոր խնդիրները լուծեցին։ Ահա և իմ պատումը մեր ճամփորդության մասին։

Էվրիկա — էվրիկա <>

Ձմեռային արձակուրդներին դպրոցում ինձ նվիրել են երկու գիրք՝  Կոմիտասի և Բիլ Գեյթսի մասին ։ Հիմա ես կպատմեմ Կոմիտասի գրքի մասին։Այդ գիրքը շատ հետաքրքիր էր իմ համար, քանի որ ես դեռ շատ լավ չէի ուսումնասիրել Կոմիտասին, և երբ ես կարդացի այդ գիրքը  իմացա, որ Կոմիտասը շատ երկրներում է եղել նույնիսկ Թուրքիայում։ Իմացա, որ Կոմիտասը  ընդունվել է դպրոց, որտեղ  նա երգել է և  իր ուսուցիչը հուզվել է լսելով նրա ձայնը։ Կոմիտասը կարծում էր, որ արվեստը ժողովրդի հոգին էր, և այդ հոգու կենտրոնում երաժշտությունն էր։  Կոմիտասն իրենից հետո թողել է ութսուն խմբերգեր և երգեր։ Պարույր Սեվակը նկարագրում էր Կոմիտասին, որպես երաժշտության ստեղծողն և համեմատում Մաշտոցի հետ։ Կոմիտասը շատ էր սիրում շրջել գյուղերով և լսել գյուղացիների երգած երգերը, իսկ ժամանցի այլ միջոց համարում էր նարդին, որի շնոհիվ շատ հաճախակի գնում էր ընկերների տուն։ Կոմիտասին մեծարում էին տարբեր երկրներում, սիրված լինելուց բացի, նա շատ դաժան կյանք է ունեցել։ Կոմիտասը ծնվել է 1869 թվականին, մահացել է 1935 թվականին։ Հայ ազգի հարստություններից մեկը Կոմիտասն Է։