Բարև

  • Թեստ

    Շրջանի մեջ վերցրու 1-10-րդ առաջադրանքների ճիշտ պատասխանները:
    1․Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է վեց հազար հինգ հարյուր չորս թվին:
    1) 6054
    2) 6504
    3) 6405
    4) 6045
    2․Ընտրի´ր այն թիվը, որը 680-ից փոքր է 17-ով:
    1) 11560
    2) 697
    3) 663
    4) 40
    3․Քանի՞ տասնյակ կա 826 թվի մեջ:

    12341) 82) 23) 264) 82

    4․Ընտրի´ր այն թվանշանը, որը աստղանիշի փոխարեն տեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով. 578, 538, 435:
    1) 4
    2) 6
    3) 7
    4) 8
    5․ Ընտրի´ր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կգ 51գ < 3կգ *1գ:

    12341)3 2)4 3)5 4) 6

    6. Ընտրի´ր այն պատասխանը, որն արտահայտում է 3օր 12 ժամը ժամերով:

    12341)312 2)36 3)84 4)212

    7. Քառակուսու պարագիծը 144 սմ է: Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

    1) 36 սմ
    2) 72 սմ
    3) 288 սմ
    4) 576 սմ

    8. Ո՞ր դատողությունն է սխալ:

    12341) Գումարելին մեծացնելիս գումարը մեծանում է:2) Նվազելին մեծացնելիս տարբերությունը մեծանում է:3) 320-ից փոքր թիվը փոքր է նաև 300-ից:4) 399 թիվը փոքր է 401-ից:

    9. Կտրեցին 15 մետր երկարությամբ ժապավենի 1/5 մասը: Քանի՞ մետր ժապավեն մնաց:
    1) 3մ
    2) 5մ
    3) 12մ
    4) 75մ

    10. Հաշվի´ր ամենամեծ քառանիշ թվի և ամենափոքր եռանիշ թվերի տարբերությունը:
    Պատ.` 9666:

    11. Դի´ր թվաբանական գործողության նշանները ( +, -, ·, : ) այնպես, որ վերականգնվի հավասարությունը:

    45:9+85= 90

    12. Հաշվի´ր 15 · (200 − 357 : 7) − 12480 : (5 · 6) արտահայտության արժեքը:
    Պատ.1819

    13.Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ: 218, 318, 518, 818, 1218: Պատ.` 1218

    14. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 40սմ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

    1Պատ.`………………

    15. Երկու վայրերից, որոնց միջև եղած հեռավորությունը 456 կմ է, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա, նր;;;;;;;.;;;;;.;………..

    3..

    3անցից մեկի արագությունը 72 կմ/ժ էր: Ի՞նչ արագությամբ էր շարժվում երկրորդ ավտոմեքենան, եթե ավտոմեքենաները հանդիպեցին շարժվելուց 3 ժամ հետո:

    1Պատ.`………………
  • Կոտորակների համեմատում

    Կոտորակների համեմատում (youtube.com)

  • Փիղը

    Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

    Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

    Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

    Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

    Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300 լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

    Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

    Տեքստային առաջադրանքներ

    1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
      • 12 տոննա։
    2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
      • Գոյություն ունեն 2 տեսակի փղեր աֆրիկական և հնդկական։
    3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
      • Փիղը սնվում է խոտով և տերևներով։
    4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
      • Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
    5. Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

    Բառային առաջադրանքներ

    1. Գրի՛ր բարի, մեծ, նուրբ, թակարդ բառերի հոմանիշները։
      • Բարի-անչար, նուրբ-մեղմ, թակարդ-հաղբ։
    2. Գրի՛ր դժվար, ծանր, շոգ, հիվանդ բառերի հականիշները:
      • Ծանր-թեթև, շոգ-ցուրտ, հիվանդ-առողջ։
    3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

    —փիղ- հսկայական

    — ընկեր- հավատարիիմ

    — ձագ- ուժեղ

    —կնճիթ-սև

    4․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                                 Դուրս գալ տանից

                                 Ողջունել մայրիկին

                                 Վերցնել բանալիները

                                Ներս քաշել հեծանիվը

    5․Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

    Գեղեցիկ բակում մի փոգրիկ կենդանին սնվում է բույսերով և խոտով։

  • Ագռավ

    Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը:

    Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

    Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

    Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

    Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

    Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

    Առաջադրանքներ

    1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:
      • Ագռավները գողանում են մարդկանց իրերը և նույնիսկ կարող են հարձակվել տնային կենդանիների վրա։

    2 ․Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

    Ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են։

    3 ․Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

    Նրանք մարդկանց վրա մեծ քարեր են գցում։

    4Ընդգծի´ր սխալ պատասխանը։

    • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
    • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում։
      5․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
    • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
    • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
    • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
    • Սպիտակ ագռավներ չեն լինում:
      6Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: 
    • Ես իմացա, որ ագռավները իրենց զծույգի մահից հետո ել ոչ մեկիկն չեն փնտրում և իմացա,
    • որ նրանք կարող են հարձակվել ընտանի կենդանու վրա։
      7Գրի´ր հետևյալ բառերի հականիշները՝ շատ, մեծ, բարձր, արագ։
    • Շատ-քիչ
    • մեծ-փոքր
    • բարձր-ցածր
    • արագ-դանդաղ

      8․Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
    • Ագռավները, գիշատիչներից:

    9Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

    Խելացի և հզոր։

    10Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

    • առարկա,
    • թիվ,
    • հատկանիշ
    • գործողություն:

  • Իմ սիրելի թեման

    • Մասնակցել եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբերին։ Այո-ոչ
    • Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ

  • Թեստ 1

    1. Կարդա՛ և կետերի փոխարեն լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

    Կարո՞ղ են ձկները թռչել: Իհարկե: Բնության մեջ կան մոտ յոթանասուն տեսակի ձկներ, որոնք, իրոք, կարող են թռչել: Մենք գիտենք, որ թռչելու համար պետք է թևեր ունենալ: Մինչդեռ այս ձկները ճախրում են բոլորովին ուրիշ ձևով: Նրանք թռիչքի համար օգտագործում են իրենց պոչի հարվածները, որպեսզի ջրից վերև (բարձրանալ),  իսկ արդեն օդում նրանց օգնում են իրենց լողակները: Այսպիսի ձկների երկարությունը հասնում է տասնհինգից մինչև հիսուն սանտիմետրի: Սրածայր, ճառագայթաձև հսկայական լողակները տարօրինակ տեսք (տալ) այս ձկներին: Սրանք արտաքինով իրարից բավական տարբեր են լինում. մի մասը շատ փոքր ու սուր գլուխ ունեն, իսկ մյուսները՝ մեծ ու անճոռնի: Հետաքրքիր է նաև նրանց գունավորումը. Այս ձկները պուտավոր են, հիմնականում լինում են մուգ կապույտ, մանուշակագույն, մոխրագույն կամ թխագույն մեջքերով և արձաթագույն փորերով: Սրանք կարող են թռչել երկհարկանի տան բարձրությամբ, մոտ հարյուր ի-նսուն մետր երկարությամբ սավառնել ու նորից իջնել ջրի մեջ: Նրանց թռիչքի արագությունը ժամում մոտ վաթսուն կիլոմետր է, այսինքն այնքան, որքան հաճախ լինում է քաղաքի փողոցներով ընթացող ավտոմեքենայի արագությունը: Այս ձկները, սակայն, չեն կարող թռչունների նման ղեկավարել իրենց թռիչքը: Նրանք սովորաբար թռչում են քամուն համընթաց: Պատահում է, որ բախվում են նավերի բարձր ձողերին կամ (ընկնել) տախտակամածի վրա:      

            Այս ձկները շատ համեղ միս ունեն: Ձկնորսները նրանց հաճախ որսում են՝ սննդի մեջ օգտագործելու համար: Բոլորից շատ նրանց որսում են Ճապոնիայում: Այս ձկները կազմում են Ճապոնիայի ձկնարդյունաբերության կեսը: Սակայն երբ խոսք է գնում թռչող ձկների մասին, առաջին հերթին հիշում են մեկ այլ երկիր՝ Բարբադոսը: Բանն այն է, որ այս ձկները (դառնալԲարբադոսի խորհրդանիշը. Դրանք պատկերված են այս երկրի ոսկե և արծաթե դրամների, զինանշանի վրա, մարդկանց անձնագրերում: Բարբադոսում շատ են հանդիպում նաև թռչող ձկների արձաններով շատրվաններ:

    2. Ընդգծի՛ր իմաստով տարբերվող բառը:

    Թռչել

    Սավառնել

    Ճախրել

    Բախվել

    3. Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն: Ընդգծի՛ր:

    Հաճախ-հազվադեպ

    Սուր-բութ

    Բարձր-դանդաղ

    Անճոռնի-գեղեցիկ

    4. Տրված բառերից որի դիմաց է սխալ նշված նրա տեսակը՝ ըստ կազմության:

    Սրածայր-հոդակապով բառ

    Թխագույն-պարզ բառ

    Հսկայական-ածանցավոր բառ

    Ճառագայթաձև- հոդակապով բառ

    5. Ամեն բառի դիմաց նշի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում տվյալ բառը և ո՞ր խոսքի մաս է հանդիսանում:

    Լողակ- ինչ

    Արծաթե-ինչպիսի

    Հարյուր- ինչքան

    Ճախրում են- ինչ են անում

    6. Ինչի՞ օգնությամբ են թռչող ձկները վեր բարձրանում: Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը:

    Պոչով ջրին հարվածելու

    Հսկայական լողակների

    Սրածայր գլխի

    Նավերին բախվելու

    7. Ուշադիր կադա՛ տեքստի ավարտը և պատասխանի՛ր տրված հարցերին:

    Ի՞նչ ենք իմանում տեքստից ճապոնիայի մասին:

    1. Ճապոնիան ամենամեծ ձկնարդյունաբերություն ունեցող երկիրն է:
    2. Ճապոնիայի ծովերում թռչող ձկների ամենաշատ տեսակները կան:
    3. Ճապոնիայում բոլորից շատ են թռչող ձկներ որսում:
    4. Ճապոնիան առաջինն է թռչող ձկներ որսացել սննդի համար:

    8. Բնագրից օգտվելով, նկարագրի՛ր թռչող ձկների արտաքինը:

  • Իմ օրը

    օրվա քանի՞ ժամն է արթուն,12 ժամ
    օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,0 ժամ
    օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,3 ժամ
    օրվա  քանի՞ ժամն է կարդում,1 ժամ
    օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,30 րոպե
    օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,5 ժամ
  • Իմ տան գրադարանը

    Իմ տան գրադարանը (youtube.com)

  • Խորանարդ թղթից

    Խորանարդ թղթից (youtube.com)

  • Իմ թռիչքի երկարությունը

    Իմ թռիչքի երկարությունը (youtube.com)