Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ Բարոն Մյունխհաուզենի արկածները:

Ինձ շատ դուր եկան նրա հորինած պատմությունները և ամենաշատը դուր եկավ այն պատմվածքը, որտեղ Մյունխհաուզենը գնում է կռվելու Անգլիայի դեմ:

Նա տեսնում է հեռադիտակով, որ անգլիացիք ուզում են թնդանոթով կրակել, իսկ նա ասում է, որ մի հատ էլ թնդանոթ իրեն տան: Նրան տալիս են թնդանոթ, նա նշան է բռնում անգլիացիների թնդանոթի վրա, և երբ ասում է կրակել՝ անգլիացիներն էլ են կրակում:

Լինում է այն, ինչ ուզում եր Բարոնը, անգլիացիների թնդանոթը հետ է գնում, ջարդելով թնդանոթը և սպանելով հարյուրավոր անգլիացիների, և վերջում ամենածիծաղելին անգլիացիների թնդանոթը հետ գնաց, իսկ իրենցը թռնում էր գուղի մի տան մեջ, որտեղ մի պապիկ ու տատիկ էին ապրում: Տատիկը քնած եր, իսկ պապիկը աշխատանքի, տատիկը բերանը բաց էր քնել, իսկ թնդանոթը ընկել էր տատիկի բաց բերանը, և երբ պապիկն եկավ տուն , տեսավ, թե ինչ է եղել ու երկար-բարակ չմտածելով, մի բմբուլ վերցրեց և տատիկին խուտուտ տվեց, իսկ նա փռշտաց և թնդանոթը դուրս թռավ և ջարդեց պատուհանը:

Մի խոսքով էդպես, հա, մոռացա ասել. գիտեք ինչու ինձ ամենաշատը դուր եկավ այս հորինուկը՝ ես շատ եմ սիրում պատերազմական ֆիլմեր և քանի որ այս հորինուկը պատմական է և ֆանտաստիկ, այն ինձ շատ դուր եկավ:

Բարոն Մյունխհաուզենի արկածները

Արծիվն ու գառնուկը

Գարնանային արձակուրդներին ես կարդացել եմ մի հեքիաթ, որի անունն է Արծիվն ու գառնուկը։

Այս հեքիաթը գրել է Դոնալդ Բիսեթը։ Հիմա պատմեն այդ հեքիաթի մասին։

Կար-չկար, մի արծիվ կար, որի անունն էր Դեվիդ, նա սիրում էր շատ բարձր թռչել և մի օր այնքան բարձր թռչեց, որ հասավ մի աստղի։ Աստղի վրա կար մի տնակ, իսկ տնակի մեջ մի աղջիկ և գառնուկ, ագռավը ներս մտավ, ծանոթացան։ Աղջիկը սեղան գցեց և նրանք նստեցին թեյ խմելու։ Աղջիկը հարցրեց ագռավին, թե տապակած հաց կուտե՞ս, իսկ ագռավը ասաց․

— Ո՛չ, ես գառնուկ կուտեի, — ասաց ագռավը․

-Վա՜յ դու չես լվացել քո ճանկերը, գնա՛ և լվա՛․

-Լա՛վ, ասաց ագռավը և գնաց լվանալու իր ճանկերը․

-Իսկ այդ ժամանակ աղջիկը գառնուկի ականջի տակ բան փսփսաց․

-Երբ ագռավը եկավ, աղջիկը հարցրեց գառնուկին, թե կու՞տի նա տապակած հաց․

-Ո՛չ, ասաց գառնուկը, ես ագռավ կուտեի․

Ագռավը ամաչում էր, որ իրեն էսպես վատ է պահել և ամեն անգամ քնելուց նայում էր մի աստղի, որի վրա մի տնակ կար։

Թղթի հայտնագործման մասին

Մարդիկ թուղթն օգտագործել են դեռ 1-2-րդ դարերում:

Այն հայտնագործել են Չինաստանում, և հայնտագործության հեղինակները երկար ժամանակ թղթի ստեղծման տեխնոլոգիան գաղտնի էին պահում: Մինչև թղթի գյուտը հին ասորեստանում գրում էին կավե սալիկների վրա, հին եգիպտացիները` պապիրուսների/ պապրիուս անունով ճահճաբույսի մամլած միջուկներից պատրաստված բարակ թերթեր/ վրա, մ.թ.ա. 2-րդ դարում ստեղծվեց մագաղաթը: Այդ ժամանակ մագաղաթ ստեղծել են նաև հայերը: Եվրոպայում մագաղաթը սկսել են կիրառել միայն միջին դարերում:

Թուղթը, որ Հայաստանում կիրառում էին 8-9-րդ դարերում, Եվրոպայում երևաց միայն 10-րդ դարում: Այդ թուղթը եփում էին մանրացրած կտորներից, հնոտիքից: Բայց շատ շուտով այդ հնոտիքն այլևս չէր բավարարում թուղթ ստեղծելու համար, քանի որ դպրոցներում, վանական համալիրներում շատ գրքեր էին գրվում, աշակերտներին տետրեր էին հարկավոր: Այդ ժամանակ արդեն մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից:

Ծառերը նախ կտրատում են կոճղերի, ապա վերածում տաշեղի` մանրացնելով այնքան, մինչև փայտանյութը դառնում  է թելանման փուխր զանգված: Այդ զանգվածն իր հերթին անցնում է մշակումների մի շարք փուլեր մինչև դառնում է այն նյութը, որից ստանում են թուղթը: Հետո արդեն գործի է անցնում թուղթ պատրաստող մեքենան:

Թուղթն այսօր մեր կենցաղում ամենուր է, այդ պատճառով հարկավոր է այն խնայողաբար օգտագործել, քանի որ հազարվոր ծառեր պետք է հատել այդքան թուղթը ստանալու համար:

Շունն ու կատուն

I

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

1․Անծանոթ բառեր

Ճոն-մուշտակակար, մորթագործ

Ճանկել-հափշտակել, յուրացնել, խլել

Բարի աջողում-բարի լույս, բարևել,

Քուրք — քնարք, քներք

Կուճի- փոքրիկ

Շեմք- սեմ, սյամ, անդ, շեմ

Հրես- ահա, ահավասիկ

Մուշտարի- հաճախորդ, այցելու

Ցրցան-ցրցամ

Դիվանբաշի- դատի

2․Համացանցից գտնել, շունն ու կատու հեքիաթի մասին տեղեկություններ։

Շունն ու կատուն գրվել է 1886 թվականին։

Սա բոլորը գիտեն, որ Շունն ու կատուն գրել է Հովհաննես Թումանյանը, հայերեն։

Հովհաննես Թումանյանը այս հեքիաթով բացատրել է շան ու կատվի կռիվը և անհաշտությունը։

«Ինչպես էր մի տղա ձեռնափայտով խաղում» Ջաննի Ռոդարի

Կլավդիոն փոքր տղա է: Մի առավոտ խաղում էր դարպասների մոտ, իսկ փողոցով կորացած, ձեռնափայտով մի ծերունի էր անցնում՝ ոսկեզօծ ակնոցով: Դարպասների մոտ նրա ձեռնափայտը հանկարծ ընկավ: Կլավդիոն վերցրեց այն և տվեց ծերունուն: Ծերունին ժպտալով ասաց․

— Շնորհակալություն: Բայց գիտե՞ս, ինձ այն այլևս պետք չէ: Ես առանց ձեռնափայտի էլ կարող եմ հանգիստ քայլել: Պահիր այն քեզ, եթե ուզում ես:

Եվ գնաց, պատասխանին էլ չսպասեց: Երևում էր, որ նա արդեն այնքան էլ կորացած չէր:

Կլավդիոն մնաց կանգնած՝ ձեռնափայտը ձեռքում, և չգիտեր՝ ինչ անել: Այն սովորական փայտե հենակ էր, կլորացրած բռնակով և երկաթե ամրակով:

Կլավդիոն, մի երկու անգամ ձեռնափայտով խփեց գետնին, և հետո, պարզապես խաղալով, վերցրեց և խաղալիք ձիու նման հեծնեց փայտին: Եվ հանկարծ, իսկապես, հայտնվեց իսկական ձիու վրա: Հրաշալի սև նժույգի ճակատին սպիտակ աստղ կար: Նժույգը խրխնջաց, պոկվեց տեղից, և սկսեց վազել բակով մեկ՝ ոտքերի տակից կայծեր բաց թողնելով:

Երբ Կլավդիոն, հիացած և մի քիչ զարմացած, իջավ ձիուց, ձին նորից սովորական փայտե ձեռնափայտ դարձավ: Նրա վրա ձիու ոչ մի հետք չկար,  չկար փարթամ բաշը, միայն երկաթե ամրակն էր,  և կոր բռնակը:

«Իսկ ի՞նչ կլինի, եթե նորից փորձեմ» մտածեց Կլավդիոն:

Նա նորից հեծնեց ձեռնափայտին: Այս անգամ փայտը մեծ ուղտի վերածվեց, իսկ բակը՝ հսկայական անապատի: Բայց Կլավդիոն չվախեցավ, և սկսեց ուսումնասիրել անծայրածիր անապատը՝ փորձելով օազիս գտնել:

-Սա, իհարկե, կախարդական փայտիկ է,-որոշեց Կլավդիոն և երրորդ անգամ այն հեծնեց։ Այս անգամ նա սլանում էր վազքուղով՝ կարմիր սպորտային մեքենայով, իսկ տրիբունաներում աղմկում էին երկրպագուները։ Կլավդիոն առաջինը հասավ վերջնակետին:

Հետո ձեռնափայտը մոտորային նավակ դարձավ, իսկ բակը՝ խաղաղ կապույտ ծով: Հետո Կլավդիոն հայտնվեց տիեզերանավում՝ իր ետևից թողնելով աստղային արահետ…

Բայց ամեն անգամ, երբ Կլավդիոն ոտքը դնում էր գետնին, ձեռնափայտն ընդունում էր իր սովորական տեսքը՝ հարթ, կոր բռնակով և ժանգոտ երկաթե ամրակով:

Օրը շատ շուտ թռավ խաղերի մեջ: Երեկոյան Կլավդիոն նորից դուրս եկավ բակ և նորից տեսավ ծերունուն, նա ինչ-որ տեղից էր վերադառնում: Կլավդիոն հետաքրքրասիրությամբ ուսումնասիրեց նրան, բայց ոչ մի արտասովոր բան չտեսավ. սովորական ծերունի էր, երկար ճանապարհից մի քիչ հոգնած:

-Հավանեցի՞ր ձեռնափայտը,- հարցրեց նա Կլավդիոյին:

Կլավդիոն կարծեց ծերունին ուզում է հետ վերցնել ձեռնափայտը: Նա ձեռնափայտը մեկնեց ծերունուն և ասաց.

-Շնորհակալությո՜ւն, վերցրե՛ք:

Բայց ծերունին շարժեց գլուխը։

-Թող այն քեզ մնա,-ասաց նա,-ինչի՞ս է պետք  ինձ ձեռնափայտը: Դու նրա օգնությամբ նույնիսկ թռչել կարող ես, իսկ ես միայն հենվում են նրան: Ես կարող եմ պատին էլ հենվել, ոչ մի տարբերություն:

Եվ ծերունին գնաց: Չկա ավելի երջանիկ մարդ աշխարհում, քան նա, ով կարող է ինչ-որ բան նվիրել երեխաներին:

Սուրբ Ծննդյան հեքիաթներ . Պաուլո Կոելիո «Սրինգ նվագող աղջիկը»

Կար մի աղջիկ:

Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: