Գրիգոր Լուսավորիչը և Խոր վիրապը

Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանում քարոզում էր քրիստոնեություն:  Տրդատ 3-րդ Մեծը, իմանալով այդ մասին, քրիստոնյաների հալածանքի շրջանում, Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի բանտը՝ Խոր վիրապ /խոր փոս/, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Ըստ ավանդույթի նրան գաղտնի կերակրել է մի կին, որի շնորհիվ էլ նա ողջ է մնացել: Տրդատ 3-րդն այդ ժամանակ օգնության կարիք ուներ, քանի որ  քրիստոնյաներին հալածելու համար, Աստված նրան պատժում է, և նրա դեմքը վերածվում է խոզի մռութի: Տրդատ Գ_ի քույրը նրան ասում է, որ իրեն կարող է փրկել միայն Գրիգորը, որը գտնվում էր վիրապում: Տրդատը չի հավատում, որովհետև այդ փոսում ոչ ոք չէր կարող ապրել երկար, առավել ևս 14 տարի: Սակայն, երբ քույրը պնդում է, նա մարդիկ է ուղարկում և Գրիգորին հանել է տալիս փոսից: Գրիգորին հաջողվում է փրկել արքային, վերադարձնել նախկին տեսքին:  Այդ դեպքից հետո, Տրդատը նրան բաց է թողնում, մկրտվում է որպես քրիստոնյա, և երկրով մեկ թույլատրում է քրիստոնեության տարածումը, և այն 301 թվականին հռչակում է որպես պետական կրոն: Գրիգոր Լուսավորիչը կարգվում է որպես առաջին հայ կաթողիկոս:

Հայաստանում սկսում են հեթանոսական աստվածներին նվիրված տաճարները քարուքանդ անել: Արքայի քրոջ խնդրանքով պահպանվում է միայն Գառնու հեթանոսական տաճարը, որը կանգուն է մինչ օրս: Հայաստանում սկսվում է եկեղեցաշինություն: Գրիգոր Լուսավորչի երազի համաձայն սկսում են Էջմիածնի Մայր տաճարի շինարարությունը:

Գրիգոր Լուսավորչի բանտարկված վայրում

Հատակագիծ

Մոտ 642 թվականին Ներսես Գ կաթողիկոսը սրբազան վիրապի վրա կանգնեցրել է մի մատուռ

՝ Խոր վիրապը: Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգուն է մինչև օրս:

Խոր Վիրապը կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

  • Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:
  • 13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։
    • 1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը

Արշակունիներ. Տրդատ Գ

Արշակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։ Այս թագավորությունում իշխող Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում իշխող Արշակունիների հետ։ Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ․ այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչում Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա-ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից և գահակալել մինչև 88 թվական։ Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, պատերազմ տեղի ունեցել ալանների դեմ։

Հզոր արքա է եղել Տրդատ Գ_ն:

Հայոց թագավոր (Տրդատ Գ Մեծ, 287-330):

Վերջինս հռոմեական զորքի աջակցությամբ Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: ­Տրդատ Գ-ն ավե­լի քան 10 տարի պատերազմել է Սասա­նյան Պարսկաստանի դեմ: Սասա­նյաններն ստիպված հրաժարվել են «Հա­յաստանի մեծ թագավոր» տիտղոսից և ճանաչել Տրդատ Գ-ի գահակալումը:

Արշակունիներ

Տրդատ Գ-ն վերականգնել է պարսկական տիրապետության ժամանակ խախտ­ված «Արտաշիսական սահմանները»: Գա­հակալման առաջին տարիներին հալածել է քրիս­տոնեության հետևորդներին: Սակայն, հետագայում քրիստոնեության մեջ տես­նելով Հայաստանը պարսկական ոտնձգու­թյուններից զերծ պահելու հզոր միջոց և քաղաքական ու հոգևոր միասնության ամուր հիմք, 301-ին, աշխարհում առաջինը, այն հռչակել է պետական կրոն: Հրավիրելով հայ ավագանու ժողով՝Գրիգոր Ա Լուսավորչին (302-325/326) կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավոր:

Հեթանոսությանը սատարող Պարսից Շապուհ II Երկարակյացին (309-379) հա­ջողվել է Տրդատ Գ Մեծի դեմ հանել նրանից դժգոհ նախարար­ներին (հեթանոսամետ նախարարները միացել էին պարսկասեր ուժերին) և Հյուսիսային Կովկասի ցեղերին: Սակայն Հայոց արքան նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա ճակատամարտել հյուսիսային ցեղերի դեմ և պահպանել Հայաստանի միասնությունն ու քրիստոնեությունը: Հռոմ. կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորու­թյան սահմանները՝ ստեղծել կենտ­րոնացված հզոր պետություն: Մովսես Խորենացին Տրդատ Գ Մեծին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավորի և քրիստոնեությունը տարա­ծողի:

Share this:

Ինքնաստուգում

Ի՞նչ է էպոսը։ Ինչպե՞ս է կոչվում հայ ժողովրդի էպոսը և ինչու՞:

Էպոսը ժողվուրդի կողմից հորինված լեգենդ է որտեղ ժամանակաը, վայրը իրական է բայց հերոսներին տրված է գերբնական ուժ։

Էպոսը կոչվում է Սասունցի դավիթ կամ Սասնա ծռեր։

Ինչպե՞ս ծնվեց էպոսի պատմությունը։

Եպոսի պատմությունը սկսվեց նրանից, որ Հայերը գտնվում էին արաբների իշխանության տակ և ինչքան հայերը չարչարվում էին և գումար աշխատում արաբները ամեն ինչ տանում էին և նրանք հորինեցի Սասունցի Դավթի պատմությունը մտածելով, որ մի օր երբ նա ծնվի կփրկի նրանց։

Քանի՞ ճյուղ ունի մեր էպոսը և ինչպե՞ս են վերնագրված ճյուղերը։

Մեր էպոսը ունի 4 ճյուղ «Սանասար և բաղդասար» «Մեծ մհեր»«Սասունցի դավիթ» և «փոքր մհեր»։

Ինչո՞վ է պայմանավորված ճյուղերից յուրաքանչյուրի անվանումը։

Ամեն ճյուղի անունները պայմանավորված է տվյալ ճյուղի հերոսի անունով։

Ինչպիսի՞ն են Սասնա հերոսները. բնութագրի’ր նրանց։

Նրանք ուժեղ, քաջ, ծուռ և համառ էն։

Ո՞վ է էպոսի գլխավոր հերոսը։ Բնութագրի’ր նրան։

Էպոսի գլխավոր հերոսը Սասունցի Դավիթն է և նա ծութ, քաջ և շատ հզոր է։

Ո՞վ է քո սիրելի հերոսը։ Ինչու՞։

Իմ ամենասիրած հերոսը փոքր Մհերն է որովհետև նա կարողացավ սպանել Սասունցի Դավթին։

Հերոսներից ո՞ւմ հաջողվեց Սասունը ազատել թշնամիներից։

Սասունը ազատեց է դավիթը։

Հաշվետվություն հայրենագիտությունից

Առաջին ուսումնական  շրջանում  հայրենագիտությունից  իրականացրել եմ հետևյալ նախագծերը․ 

Որտեղից են սերում իմ արմատները

Ուսումնասիրել եմ 

Առասպել

Մեսրոպ Մաշտոցի մասին

Տիրան մեծ

Առասպել վահագնի մասին

Արտաշեսյան արքայատոհմ

Վանի թագավորություն

Մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների։

Ճամփորդություն դեպի Մեսրոփ Մաշտոցի մատենադարան

Վանի թագավորություն

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երազգավորս(Շիրակավան), Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը

Արտաշեսյան արքայատոհմ

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններ

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք:

Ճամփորդություն դեպի Մեսրոփ Մաշտոցի մատենադարան

Այս անգամ ես իմ դասարանով գնացի Մեսրոփ Մաշտոցի անվան մատենադարան։ Երբ հասան մատենադարան մեզ դիմավորեց Մեսրոփ Մաշտոցի և իր աշակերտի Կորյունի արձանը։ Մատենադարանի դուռը ամենագեղեցիկ դռներից մեկն էր։ Երբ մտանք այնտեղ ոչմի գրքեր կամ մագաղաթներ չկար բայց հետո մեր բաճկոնները հանեցին և բարձրացրեցին երրորդ հարկ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Սկզբում մենք տեսանք ամենամեծ գիրքը (Մշո ճառնտիրը) և ամենափոքր գիրքը (Եկեղեցական տոնացույց) որը ունի 109 էջ, իսկ ամենամեծ գիրքը ունի 660 էջ , որից ողջ են մնացել ընդամենը 609 էջ։ Իմացանք որ նախկինում գրքերը համարակալում էին տառերով այլ ոչ թե թվերով։ Տեսանք բազում գրքեր որոնք գրվել էին 5-րդ դարին։ Տեսանք մի գիրք որը շատ վատ վիճակում էր և մարդիկ որոնք վերանորոգում էին գրքերը վախենում էին նույնիսկ ձեռք տալ նրան որովհետև անմիջապես կփշրվեր։ Իմացանք որ գրերի կողքը ջուր են տեղադրում, որ նրանք չչորանան և չփշրվեն այլ մնան խոնավ։ Հետո մոտեցանք գույների բաժնին այնտեղ կային բազում խոտաբույսեր և այլն իրեր։ Փոքրիկ բանկաների մեջ լցրաց էր օծանելիքի նման իրեր, որպեսզի դրանք տեղադրեիր տունը և անուշ բույր գար։ Դրանից հետո արդեն քիչ ժամանակ մնաց և մենք որոշեցինք գնալ։ Եվ այդպիսով վերջացավ մեր ճամջորդությունը։

Տիրան մեծ

368px-Coin_of_Tigranes_II_the_Great,_Antioch_mintՄ.թ.ա. 95-55թթ

Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և հզոր բանակ, որի միջոցով էլ կարողանում ընդարձակել պետության սահմանները։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը ՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։  Մ․թ․ա․ 66 թվականին հռոմեական տիրությունը և պարթևները պաշարում  են  հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճած հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատաբար խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։

Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանում խոսում էին 15-ից ավելի լեզուներով։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր: Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Որտեղից են սերում իմ արմատները

Մեր արմատները սերում են Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից: Մեր  Բենիամին պապիկը 11 տարեկան էր երբ  մազապուրծ եղավ մեծ եղեռնից: 11 Տարեկանում հայտնվում է Ֆրանսիայի որբանոցներից մեկում, հետո տեղափոխվում Ամերիկյան որբանոց, հետո գալիս  Արևելյան Հայստան: Այնտեղ ամուսնանում իր նման մի որբուկի հետ, ունենում 7 երեխա, որոնցից մեկը իմ պապիկի հայրն է: Նրա անունը Նորայր է լինում, և նա լինում է նրանց երրորդ երեխն, հետո իմ պապիկը նույնպես Երևանում է ծնվում,  հետո արդեն բոլորը ծնվում են Երևանում, հայրս և ես Երևանում:

Առասպելներ Մեծ ու Փոքր Մասիսների և Արագածի մասին

Մասիսներն Արարատյան դաշտի հարավում երկնասլաց, մեկուսի լեռնազանգված են՝ կոնաձև զույգ գագաթներով: Նրանցից մեծը՝ մայր լեռը, կոչվում է Մասիս, Ավագ Մասիս կամ Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Սիս կամ Փոքր Մասիս: Մասիսները կոչվում են նաև Արարատ: Ընդհանուր լեռնազանգվածը տեղադրված է մոտ 130 կմ շրջագծով և 1200 կմ2տարածքով ընդհանուր հիմքի վրա: Սեգ գագաթները, որոնց միջև հեռավորությունը 10 կմ է, իրարից թամբաձև բաժանվում են Անահտական լեռնանցքով (բարձրությունը՝ 2727 մ) և կազմում են ներդաշնակ միասնություն:

Իսկ ըստ առասպելի՝  Սա շատ հին, հեթանոսական ժամանակներից եկած պատմություն է: Ասում են, որ կրակի և հրի աստվածը՝ Վահագնը, վայելչակազմ, կատարյալ մի էակ էր, բայց բնավորություն ուներ՝ անհանգիստ և պայթուցիչ: Պատահական չէր, որ այն օրը, երբ ծնվեց Վահագնը, որպես Տիեզերքի խորհրդանշան համաշխարհային խնդություն կատարվեց: Այդ օրը բոլոր աստվածները հրճվում էին՝ տեսնելով Վահագնին: Ու նա բոլոր աստվածներից բազմաթիվ նվերներ ստացավ: Գեղեցկուհի Աստղիկը դրոշմեց նրա մանուկ ճակատին սիրո համբույրը ու կապեց նրա ձեռքին աստղերից հյուսած Պատերազմի ու Խաղախության նշանը, որ կրակի աստծո ուժը անսասան դառնա: Իսկ լույսարձակ Միհրը ընծայեց նրան ծանր ու մեծ մականը, որը ձուլված էր հազար ու մեկ արևի ճառագայթներից: Այդ խաղալիքը շատ դուր եկավ նոր աստվծոն: Այդ օրվանից հետո նրան կարելի էր տեսնել միայն երկնքում, որտեղ նա թռչում էր կրակավառ քամու ձևով ու թափահարում իր մեծագույն մականով:

Մեկ անգամ Վահագնը, ինչպես միշտ, շատ հեռու նետեց մականը ու տիեզերքով մեկ ճանապարհ ընկավ, որ գտնի կորած զենքը: Նա շատ մոլորակներով անցավ, մինչև որ հասավ մեր Երկնքին: Այստեղ աստվածը գտավ իր մականը, որը խրվել էր դաշտավայրի հողի մեջ: Իսկ երբ որ շատ մոտեցավ, տեսավ, թե ինչքան վառ էին փայլում մականի ժանիքները, որոնց շուրջը փաթաթվել էր խիտ աճող բւսականությունը. նրան զարմացրեց բնության գեղեցկությունը:

– Ինչ հաճելի՛ է այստեղ: Ահա և՛ սա՛ր կա, և՛ դաշտավա՛յր, – հանկարծ լսեց նա մոտեցող աստվածուհու՝ Աստղիկի ձայնը:

– Իսկ մենք գուշակում էինք, թե որտե՞ղ է ծնվելու Երկրի աստվածը, – ծիծաղեց Տիր աստվածը:

Եվ նրանք որոշեցին, որ հենց այստեղ է ծնվելու առաջին երկրային աստվածը, ու նրա անունը լինելու է Հայկ: Վահագնին աստվածները հանձնարարություն տվեցին, որ նա եթե ապագա երեխայի օրորանի վրա արևի լույս տա՝ ապագա մանուկը իր հոգատարության ու քնքշության մեջ կմեծանա: Այդ տեղը կոչեցին Արարատ, և պարզվեց, որ իրոք, դա ստեղծված է աստվածների հանգստյան համար: Եվ նրանք այդպեց էլ անում էին՝ իջնում էին երկնքից ցած, որ զբոսնեն Արարատի գեղատեսիլ լանջերով:

Առասպել Արագածի ծագման մասին

Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարվել էր հայոց վայելչակազմ արքային՝ Արային: Հայերի արքան որքան գեղեղիկ էր արտաքինով, նույնքան էլ առաքինի էր և օժտված էր բարոյական մաքրությամբ: Նա գերադասեց չդավաճանել իր կնոջը՝ Նուարդին, և մերժեց Շամիրամի սերը:

Արայից մերժված Շամիրամը որոշեց ուժով տիրանալ Արային և պատերազմ սկսեց նրա դեմ: Հրամայելով իր զինվորներին՝ կենդանի գերի վերցնեն Արային: Կռվի ժամանակ Շամիրամի սիրեկաններից մեկը որոշում է սպանել Արային, որին իր հակառակորդն էր համարում: Երբ հայոց արքան ընկավ Շամիրամի դեմ մղած մարտում, հայերն իրար անցան: Բանն այն է, որ արքայի՝ սոսու փայտից պատրաստված ու ադամանդներով, սուտակով ու շափյուղայով զարդարված գահը հարկավոր էր թշնամու աչքից հեռու պահել: Թե որտեղ պիտի պահեին, չգիտեին: Մտմտացին, խորհեցին և որոշեցին գահը տանել հեռու՝ Մասիսի դիմաց գտնվող քառագագաթ լեռան բարձունքները: Իմանալով այդ մասին՝ Շամիրամի զորականները, կորցրած քուն ու դադար, ոտնատակ տվին լեռան խոտերով ու ծաղիկներով պատված լանջերը, սակայն գահը գտնել չկարողացան: Ժամանակներ անցան, բայց հայերը չմոռացան ոչ Արային, ոչ ել նրա գահը: Նայելով լեռանը՝ մրմնջում էին՝ Արայի գահ, Արայի գահ, Արագահ: Այստեղից էլ առաջացավ լեռան Արագած անունը: